Մանկական հիվանդություններ
Պարբերական հիվանդություն
Պարբերական հիվանդությունը որպես ինքնուրույն հիվանդություն առանձնացվել է այս դարի 40-ական թվականներին։ Գրականության մեջ հայտնի է բազմաթիվ անվանումներով։ Պետք է նշել, որ ոչ բոլոր հեղինակներն են ընդունում այս հիվանդության ինքնուրույնությունը։ Պարբերական հիվանդությունը հիմնականում հանդիպում է Միջերկրական ծովի ավազանի երկրների ազգաբնակչության մեջ (հրեաներ, արաբներ, հայեր)։ Վերջին տարիներին նկատվում է հիվանդացության աճ և տարածում նաև այլ ազգությունների ներկայացուցիչների մոտ։
Հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է 4-5 տարեկանում։ Չափահասների մոտ հաճախ հանդես է գալիս որպես մանկական տարիքում սկսված հիվանդության շարունակություն։
Էթիոպաթոգենեզը։ Վերջնականապես հայտնի չէ։ Հիվանդության ծագման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսություններ` նյարդաբանական, ժառանգական, ներզատական, իմունաբանական։ Վերջին տարիներին որոշ հեղինակներ հիվանդության ախտածագումը կապում են բնածին էնզիմոպաթիաների հետ։ Հիվանդության զարգացման պրոցեսում մեծ դեր ունեն օրգանիզմի իմունաբանական տեղաշարժերը, որոնք արտահայտվում են հիպերհիստամինեմիայով, դիսպրոտեինեմիայով, միելոգրամայի և հեմոգրամայի փոփոխություններով, արյան շիճուկում աուտոալերգիկ բնույթի հակամարմինների առկայությամբ, ինչպես նաև բջջային և հումորալ իմունիտետի զգալի փոփոխություններով։
Կլինիկան։ Տարբերում են հիվանդության հետևյալ կլինիկական տարբերակները՝ որովայնային, կրծքային և խառը։ Խառը տարբերակի շարքին են դասվում որովայնայինի և կրծքայինի զուգակցումը, ինչպես նաև նրանց զուգորդումն արթրոպաթիաների հետ։ Հիվանդության բոլոր տարբերակներն ունեն երկու պարտադիր դրսևորում՝ արտահայտված տենդ (մինչև 38-39°) և կարճատև ասեպտիկ շճենաբորբ (պերիտոնիտ, պլևրիտ, հազվադեպ՝ պերիկարդիտ)։
Պարբերական հիվանդության նոպաներին հատկանշական է նույնանմանությունը։ Նոպայի ժամանակ հիվանդի վիճակը, որպես կանոն, լինում է ծանր, որը խիստ հակադրվում է ռեմիսիայի շրջանում լավ ինքնազգացմանը։ Շատ հաճախ նոպաները ծագում են առանց պատճառի, լիառողջ վիճակում, սակայն, երբեմն հնարավոր է առանձնացնել այնպիսի հրահրող գործոններ, ինչպիսիք են գերհոգնածությունը, հուզումները, մրսելը, միջընթաց հիվանդությունները, կլիմայի փոփոխությունը և այլն։ Նոպաների հաճախությունը տարբեր է՝ շաբաթը մի քանի անգամ, տարին մեկ անգամ և այլն։ Հազվադեպ կարող են նկատվել երկար տարիներ տևող ռեմիսիաներ։ Յուրաքանչյուր նոպայի տևողությունը միջին հաշվով կազմում է մի քանի ժամից մինչև 1-2 օր։ Հազվադեպ՝ զարգանում է այսպես կոչվող status periodicus, երբ նոպաները, առանց լուսավոր ընդմիջումների, հաջորդում են մեկը մյուսին։ Նոպաների կլինիկական արտահայտությունների հաճախությունը և տևողությունը, ինչպես նաև ուժգնությունը, կարող են փոփոխվել միևնույն հիվանդի մոտ։
Հաճախ նոպաներին նախորդում է աուրան, որն արտահայտվում է տրամադրության փոփոխությամբ, քնկոտությամբ, սարսուռով, սրտխառնոցով և այլն։
Որովայնային ձևը պարբերական հիվանդության ամենահաճախ հանդիպող տարբերակն է։ Այն բնորոշվում է տենդի ֆոնի վրա զարգացող ուժեղ որովայնային ցավերով։ Հաճախ դիտվում է ամբողջ որովայնի տարածուն ցավոտություն, որը շառավիղում է գոտկատեղը, կրծքավանդակը, ուսը։ Բավականին հատկանշական են միևնույն նոպայի ընթացքում ցավերի տեղակայման փոփոխությունները։
Կրծքային տարբերակն արտահայտվում է կրծքավանդակի տարբեր հատվածների ցավերով և տենդով։ Ախտահարված կողմի թոքում լսվում է թուլացած շնչողություն, որը կապված է ցավի պատճառով թոքի էքսկուրսիաների սահմանափակման հետ։ Հաճախ այդ նույն կողմում լսվում է թոքամզի քսման աղմուկ։ Նշված տարբերակներից յուրաքանչյուրը կարող է ուղեկցվել արթրոպաթիայով, որը հաճախ ծագում է նոպայի պահին, արտահայտվում է հոդացավով և անհետք անցնում։ Շատ հաճախ ախտահարվում են մեկ կամ մի քանի խոշոր ու միջին հոդեր։
Նոպայի ժամանակ հիվանդների մոտ կարող են նկատվել լյարդի, հազվադեպ՝ փայծաղի մեծացում, որոնք անցնում են նոպայից հետո։ Հազվադեպ չեն նաև միզման խանգարումները (դիզուրիան), սրտխառնոցը, փսխումը, փորափքանքը (մետեորիզմ)։ Ալերգիկ բնույթի մաշկային ցանը հազվադեպ է լինում։
Արյան քննությունները հայտնաբերում են ԷՆԱ-ի արագացում, չափավոր արտահայտված լեյկոցիտոզ, երբեմն՝ էոզինոֆիլիա։ Հիվանդների մի մասի մոտ ԷՆԱ-ի արագացումը կայուն պահպանվում է և միջնոպայական շրջանում։ Կենսաքիմիական ուսումնասիրությունները հայտնաբերում են սիալաթթուների մակարդակի բարձրացում, «C» ռեակտիվ սպիտակուցի առկայություն, դիսպրոտեինեմիա (հիաոալբումինեմիա, aշ և V գլոբուլինների պարունակության ավելա-ցում)։ Հիվանդությունը երկարատև է, տևում է տարիներ։ Ամենածանր բարդությունը երիկամների ամիլոիդոզով արտահայտվող նեֆրոպաթիան է, որը, վերջին հաշվով, հանգեցնում է երիկամային անբավարարության զարգացման։ Պարբերական հիվանդության ավելի հազվադեպ հանդիպող բարդություններից է կպումային հիվանդությունը, որը կարող է առաջացնել աղիքային անանցանելիություն։
Բուժումը։ Լիարժեք պատճառաախտածագումային կոնցեպցիայի բացակայությունը դժվարացնում է հիմնավորված բուժման հարցը։ Շատ հաճախ կիրառում են ացետիլասալիցիլաթթու, անալգին, որոնք նոպայի ժամանակ ցուցաբերում են ախտանշական ազդեցություն։ Խորհուրդ են տրվում ամինոխինոլինային շարքի, ինչպես նաև դեսենսիբիլիզացնող դեղամիջոցները։ Վերջին տարիներին լավ արդյունք է ստացվում կոլխիցինի (կոլխամինի) օգտագործումից, որը նպաստում է նոպաների կանխարգելմանը, երկարատև ռեմիսիաների զարգացմանը։ Ամիլոիդոզի միացման ժամանակ կիրառվում են այդ հիվանդության բուժման, հայտնի մեթոդները։
 
                    ·³գայանե
10.11.2014
 
                     
                     
                     
                Կարդացեք նաև
 
                                        
                                
                Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
 27.09.2024
27.09.2024                                     
                                        
                                
                Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
 04.02.2022
04.02.2022                                     
                                        
                                
                Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
 15.02.2021
15.02.2021                                     
                                        
                                
                Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
 03.02.2021
03.02.2021                                     
                                        
                                
                Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
 20.07.2020
20.07.2020                                     
                                        
                                
                Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
 13.03.2020
13.03.2020                                     
                                        
                                
                Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
 11.03.2020
11.03.2020                                     
                                        
                                
                Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
 14.12.2018
14.12.2018                                     
                                        
                                
                Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
 06.11.2018
06.11.2018                                     
                                        
                                
                Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
 06.09.2018
06.09.2018                                     
                                        
                                
                Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
 04.09.2018
04.09.2018                                     
                                        
                                
                Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
 22.02.2018
22.02.2018                                     
                                        
                                
                Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
 17.07.2017
17.07.2017                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    